Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից։
ՔԿ-ից, մասնավորապես, նշել են. «Վարժական հավաքի զորակոչված պահեստազորայինների վնասվածք ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վարժական հավաքով զորակոչված անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 520-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (ստորադասի (ենթակայի) նկատմամբ բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը) և 166-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առողջությանը ծանր վնաս պատճառելը)»:
Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ երեք պահեստազորայիններ դանակահարվել են և տեղափոխվել հոսպիտալ։
ՊՆ-ից լրատվամիջոցներին հայտնել էին, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։