00:00:00

Կապան քաղաքում տեղի է ունեցել uողանք. ճանապարհը միակողմանի փակվել է

22:59, 27 մարտ 2026 Հասարակություն

Մարտի 27-ին, ժամը 18։59-ին Սյունիք մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Արփիկ թաղամաս տանող ճանապարհին տեղի է ունեցել սողանք, ճանապարհը միակողմանի փակվել է։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հորդառատ անձրևներից ակտիվացած սողանքի հետևանքով մոտ 1 խմ հողազանգված և ծառի ճյուղերը հայտնվել են ճանապարհի երթևեկելի հատվածում։

Փրկարարները մասնատել են ծառերի ճյուղերը, հեռացրել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր