00:00:00

Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին «Լադա»-ն բшխվել է ծառին և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում

20:53, 27 մարտ 2026 Պատահարներ

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 54-ամյա Լյովա Հ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է ծառին և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվում է Երևանի հիվանդանոցներից մեկը։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր