00:00:00

Ոստիկանությունից զանգում են ՀՀ քաղաքացիներին. մանրամասներ

13:20, 27 մարտ 2026 Հասարակություն

ՏԻՄ ընտրություններից առաջ Ոստիկանությունից զանգում են ՀՀ քաղաքացիներին, ճշտումներ անում։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարել է՝ սա բնական է, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ։

«Հաշվառումներին վերաբերող քննարկումները, զանգերն ու հարցերը սովորաբար ակտիվանում են ցանկացած ընտրությունից առաջ, այդ թվում ՏԻՄ ընտրություններից։ Համապետական ընտրություններից առաջ այն ավելի զանգվածային բնույթ է կրում, ինչը բնական է։

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության և Համայնքային ոստիկանության կողմից մանրամասն ստուգվում են բոլոր ահազանգերը։ Չնայած այն հանգամանքին, որ որպես կանոն ոչ իրավաչափ հաշվառում չի հայտնաբերվում, պարզաբանումների կարիք լինում է։ Իրավիճակները, երբ անձը պնդում է, որ իր հասցեով հաշվառված անձին կամ անձանց չի ճանաչում հիմնականում տարիներ առաջ կատարված և պահպանված հաշվառումներ են լինում․ երբեմն բնակելի տարածքի առուվաճառքից հետո պահպանված հաշվառումներ են, երբեմն՝ այնպիսի վարձակալների կողմից իրականացված հաշվառումներ, որոնք բնակարանը վարձած են եղել տարիներ առաջ, իսկ սեփականատերը չի հիշում։

Խմբային գրանցումների վերաբերյալ ահազանգեր ևս ստացվել են, ստուգումների արդյունքում պարզվել է, որ առկա է բնակելի տարածքի սեփականատիրոջ համաձայնությունը։ Նշենք, որ բնակարանի մակերեսով պայմանավորված հաշվառվողների քանակի սահմանափակում սահմանված չէ։

Այս ամենը պարզելու և ստուգելու նպատակով Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները իրականացնում են ստուգումներ։

Միևնույն ժամանակ, նրանք նաև իրազեկում են քաղաքացիներին՝

ինչպես է իրականացվում հաշվառումը և հաշվառումից հանելը

ինչ քայլեր պետք է անել խնդիրների դեպքում

և ինչու է կարևոր ժամանակին փոխանակել ժամկետանց անձը հաստատող փաստաթղթերը»,- նշել է ՆԳՆ խոսնակը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր