SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 7-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա մի կին և հայտնել, որ 2 անչափահաս երեխաներ փորձում են ներխուժել թիվ 27 դպրոցի տարածք, դանակով վախեցրել ու հարվածել են պահակին։
Նշված վայր մեկնած ոստիկաններին Երևանի 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ժամը 09։30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գտնվող թիվ 27 հիմնական դպրոցում նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտը վիճաբանության ժամանակ իր քրոջ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին և իրեն պատճառել ֆիզիկական ցավ։
Պարզվել է, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Հ․-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նույն օրը երեկոյան Սարգիս Ս․-ն «ԳՈՒՎ» նախնական ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Տղամարդը աշխատում է «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում, որպես պահակ, իսկ նրա քույրը նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն է։