Լոնդոնի «Տոտենհեմն» ու թիմի խորվաթ գլխավոր մարզիչ Իգոր Տուդորն առաջիկայում փոխադարձ համաձայնության կավարտեն համագործակցությունը, հաղորդում է TEAMtalk-ը։
47-ամյա մասնագետը փետրվարի 14-ից է գլխավորում «Տոտենհեմը», որը նրա օրոք 7 խաղում կրել է 5 պարտություն։
«Տոտենհեմը» կբանակցի Ռոբերտո Դե Ձերիբիի եւ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, որը թիմը ղեկավարել է 2014-2019 թվականներին։