Կրեմլում հայտարարել են, որ Մոսկվան բացասաբար կընկալեր եթե Մերձավոր Արևելքի հակամարտությունը տարածվի Կասպիական տարածաշրջանում։ Դրա մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Российская газета»-ն:
«Դա խիստ բացասաբար կընկալվեր»,- շեշտել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը Կասպիական տարածաշրջան Իրանի շուրջ իրավիճակի սրմանը։