00:00:00

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում 40-ամյա ծննդկան է մահացել, երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ

14:05, 24 մարտ 2026 Պատահարներ

Այսօր լրատվամիջոցները գրել էին, որ Հանրապետական ծննդատանը օրեր առաջ ծննդկանի մահվան դեպք է արձանագրվել։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ծննդկանը մահացել է ոչ թե «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը, այլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Նա 40 տարեկան է եղել։ 

 

«Մարտի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ 40-ամյա Հասմիկ Մ.-ն։ Նա նշված բժշկական կենտրոնի ծննդատուն էր տեղափոխվել հղի վիճակում, և երեխայի ծնվելուց հետո նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ։

 

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ», - գրում է լրատվամիջոցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր