ՀՀ Առողջապահության նախարարությունից տեղեկացրեցին, որ ծննդաբերության ընթացքում դիտվել է հղիի վիճակի կտրուկ վատթարացում գիտակցության կորուստ:
Բժշկական թիմի կողմից արվել է հնարավոր միջոցառումները, կատարվել է շտապ կեսարյան հատում: Բժշկական թիմի և ատողջապահության նախարարության ջանքերով անմիջապես կազմակերպվել է ծննդկանի 3-րդ մակարդակի վերակենդանացման բաժանմունք տեղափոխելը: Ցավոք, ծննդկանի կյանքը փրկել չի հաջողվել: Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Փոքրիկի առողջական վիճակն այս պահի դրությամբ կայուն ծանր է։