00:00:00

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են «Լադա»-ն, «ՎԱԶ 2107»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը․ կան վիրավորներ

21:47, 23 մարտ 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։45-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 55 կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 28-ամյա Ղազար Մ․-ի վարած «Լադա» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 35-ամյա Ասատուր Ե․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, Լոռու մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Բ․-ի վարած «ԳԱԶ 3110» մակնիշի և Երևանի բնակիչ 52-ամյա Տիգրան Գ․-ի վարած «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Բ․-ի ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Գոհար Ա․-ն և վարորդներից Ղազար Մ․-ն  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Ապարան», մյուսը՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արսեն Մատինյանը և Տիգրան Բարսեղյանը։ 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր