յսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:35-ի սահմաններում Տիգրան Մեծի 4 հասցեի մոտ բախվել են «Tesla», «Toyota» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի վարորդների և տուժածի ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ «Opel»-ը վարել է Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Մհեր Բ.-ն, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, «Tesla»-ն վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Արթուր Հ.-ն, ով գտնվել է ոչ սթափ վիճակում, իսկ «Toyota»-ն վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Բ.-ն։