Արարատ Միրզոյանի՝ ուսանողական փոխանակումների և կրթաթոշակների մասին հայտարարությունը, ըստ էության, հերթական քայլն է Հայաստանի ինտեգրման գործընթացում Թուրքիային և Ադրբեջանին: Պաշտոնական Երևանը չի թաքցնում, որ բանակցություններ են ընթանում տրանսպորտային հաղորդակցության, սահմանային ռեժիմի և մարդկային փոխանակումների շուրջ: Նախորդ շրջանում իշխանությունը փորձեց դպրոցներում ներդնել ադրբեջաներենի ուսուցում, այժմ էլ խոսքը գնում է ուսանողական փոխանակումների մասին, որոնք իրականում կարող են վերածվել գաղափարական ազդեցության գործիքների: Զուգահեռ՝ թուրքական աղբյուրները վստահեցնում են, որ ցամաքային սահմանը կբացվի մինչև հունիսյան ընտրությունները: Դիտորդները նշում են, որ իշխանությունը ժամանակի հետ մրցավազք է կազմակերպել՝ փորձելով ընտրություններից առաջ ավարտին հասցնել այն գործընթացները, որոնք հետագայում անհնար կլինի հետ շրջել: Սա գնահատվում է որպես ազգային շահերի գիտակցված զիջում Թուրքիային և Ադրբեջանին: