00:00:00

583 դեպք՝ մեկ շաբաթում․ հրդեհներ, վթարներ և 8 զոհ

14:39, 23 մարտ 2026 Պատահարներ

Մարտի 16-ից 22-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 583 դեպք, որից 172-ը՝ արտակարգ: 

 

Մասնավորապես՝ հրդեհի՝ 84, փլուզման, քարաթափման՝ 8-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 3, պայթյունի, հեղեղման, ձնահյուսի, ձնաբքի, որոնողափրկարարական՝ 1-ական, մերկասառույցի՝ 3, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 12, կեղծ ահազանգի՝ 10, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 58, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 203, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 35, հրդեհի կեղծ կանչի՝ 27, 123 այլ դեպքեր:

 

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 91 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 145 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 103 տրանսպորտային միջոց:

 

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 97, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր