00:00:00

Վթար՝ Կենդանաբանական այգու մուտքի մոտ. վիրավորներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ

23:01, 18 մարտ 2026 Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մուտքի դիմաց, «Լադա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալասրանական հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փրկարարները վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են հատուկ տեխնիկա։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր