00:00:00

Երևան-Մեղրի ճանապարհին «Օպելը» դուրս է եկել ճանապարհից ու 150 մետր գլորվել ձորը. Կան զոհեր և վիրավոր

18:00, 18 մարտ 2026 Պատահարներ

Մարտի 18-ին՝ ժամը 16։15-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 213-րդ կմ-ին Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 150 մ գլորվելով՝ հայտնվել ձորում։

Ըստ նախնական տվյալների՝ կան զոհեր և տուժած։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր