00:00:00

Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Tesla»-ն, «Ford Fusion»-ը, «Nissan Pathfinder»-ը․ 3 վիրավորներից մեկն անչափահաս է

21:48, 16 մարտ 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։40-ի սահմաններում Հունան Ավետիսյան փողոցում բախվել են 31-ամյա Արտակ Ա․-ի վարած «Ford Fusion» մակնիշի, 22-ամյա Հովիկ Մ․-ի վարած «Tesla» մակնիշի և 40-ամյա Զոհրապ Ս․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Արտակ Ա․-ն, Հովիկ Մ․-ն և վերջինիս ուղևոր՝ 17-ամյա Գևորգ Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանը։

Վթարի մասին ՊԾ Երևանի քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևանի քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։

Տեղում իրականացվել է հերթափոխ, և դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոյանի գլխավորությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր