00:00:00

Երեկվանից որոնվող քաղաքացին ձնահյուսի տակ է մնացել ու մահացել

19:26, 16 մարտ 2026 Պատահարներ

Մարտի 16-ին, ժամը 11։29-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղում քաղաքացին բարձրացել է սարը և չեն կարողանում կապ հաստատել նրա հետ․ հավանաբար հայտնվել է ձնահյուսի տակ։  

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

 

Որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները դուրս են բերել ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր