00:00:00

Եռօրյա որոնողական աշխատանքներից հետո ջրափրկարարները հայտնաբերել են քաղաքացու դին

15:19, 14 մարտ 2026 Պատահարներ

Մարտի 12-ին՝ ժամը 10։48-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աղբյուրակ ջրամբարի տարածքում քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական ուժեր։

Եռօրյա որոնողական աշխատանքներից հետո մարտի 14-ին՝ ժամը 12։40-ին, ջրափրկարարները ջրամբարում հայտնաբերել են քաղաքացու դին։

Կատարվում է նախաքննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր