00:00:00

Աղավնաձորում բшխվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ կա 3 վիրшվոր

23:26, 13 մարտ 2026 Պատահարներ

Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կամո Ա․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գոռ Հ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով  «BMW»-ի ուղևորներ, Սյունիքի մարզի բնակիչներ 41-ամյա Սուսան Օ․-ն, 15-ամյա Ա․ Հ․-ն և 18-ամյա Մանե Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր