00:00:00

Աղավնաձորի խաչմերուկի մոտակայքում վթար է տեղի ունեցել․ տուժածներ կան

22:12, 13 մարտ 2026 Պատահարներ

Մարտի 13-ին, ժամը 17։23-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ բախվել են «BMW» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները։ «BMW» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «BMW» մակնիշի ավտոմեքենայի մյուս ուղևորին մոտեցրել շտապօգնության մեքենային։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր