00:00:00

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, 4 վիրավոր կա

22:49, 12 մարտ 2026 Պատահարներ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։

 

Պարեկների կողմից հիվանդանոց տեղափոխվածները վարորդի կինն ու նրա անչափահաս երեխաներն են, իսկ փրկարարները ջրից դուրս են բերել վարորդի մայրիկին։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր