Հայտնի դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանն այսօր ժամը 10-ին հայտարարեց որդու բուժման նպատակով հայտարարված դրամահավաքի ավարտի մասին։
«36 ժամում հավաքվեց այնքան գումար, որ անհրաժեշտ է մեզ Մյունխենում բուժում ստանալու համար։ Դուք արեցիք մի բան, որն անհավանական է»,-ասաց Գոռ Հակոբյանը։
Նա նշեց՝ պահանջված գումարից ավելի է հավաքվել, այն կփոխանցվի նույն խնդրով մեկ այլ երեխայի, որի մասին լրացուցիչ կհայտարարի։