00:00:00

Մարտի 11-ին Բանգկոկից Թբիլիսի կմեկնի չարտերային չվերթ, որը կտեղափոխի նաև Հայաստանի քաղաքացիներին

15:18, 10 մարտ 2026 Հասարակություն

Մարտի 11-ին Բանգկոկից Թբիլիսի կիրականացվի չարտերային չվերթ, որը կտեղափոխի Թաիլանդում գտնվող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիա-ն։

Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ հատուկ չվերթը կազմակերպվել է այն մարդկանց համար, ովքեր այժմ գտնվում են Թաիլանդում և ցանկանում են վերադառնալ Հարավային Կովկաս։ Նախատեսվում է, որ ինքնաթիռը Թբիլիսի կհասցնի Բանգկոկում և երկրի այլ շրջաններում գտնվող Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին։

Նշվում է, որ չարտերային թռիչքը դիտարկվում է որպես ուղևորների վերադարձի հատուկ չվերթ, քանի որ Բանգկոկի և Թբիլիսիի միջև կանոնավոր հաղորդակցությունը սահմանափակ է և շատերը ստիպված են լինում տուն հասնել բարդ՝ տրանսֆերային ուղիներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր