00:00:00

Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ է տեղափոխվել դանակահարված տղամարդ. shamshyan.com

21:50, 08 մարտ 2026 Պատահարներ

Այսօր՝ մարտի 8-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 16:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը Քանաքեռ 14-րդ փողոցից ծայրահեղ ծանր վիճակում Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ է տեղափոխել մի տղամարդու։ 

Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում, վիճակը ծանր է և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով այս պահին քրեական և համայնքային ոստիկանները պարզում են, թե նշված փողոցի որ հատվածից են տեղափոխել հիվանդանոց, արդյոք ծեծի, դանակահարության, թե անզգուշությամբ որևէ առարկայի վրա վայր ընկնելու հետևանքով է վնասվածք ստացել նա։


Դեպքի փաստով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք փոխանցվելու են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին։

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորը մոտ 50-55 տարեկան է, անունն՝ Արմեն Հարությունյան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր