00:00:00

Քուվեյթի իշխանությունները երկրում մնացած 19 ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրեր են տրամադրել, տեղավորել հյուրանոցում․ ՀՀ ԱԳՆ

23:23, 07 մարտ 2026 Հասարակություն

Մերձավոր Արևելքում իրավիճակով պայմանավորված Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը (համատեղությամբ՝ Հորդանան) ևս աշխատում է առավել ինտենսիվ ռեժիմով, հայտնում են ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից։
 
«Փետրվարի 28-ին «Jazeera Airways» ավիաընկերության Քուվեյթ-Երևան չվերթը չեղարկվել է, Քուվեյթում մնացած ուղևորներից 19-ը ՀՀ քաղաքացի են: 
 
Այս պահին Քուվեյթի օդանավակայանը փակ է՝ երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայության հրահանգի հիման վրա: Քուվեյթի իշխանություններն, ընդառաջելով ՀՀ դեսպանության խնդրանքին, ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրեր են տրամադրել, իսկ Jazeera Airways ավիաընկերությունը հոգ է տարել չվերթի բոլոր ուղևորներին՝ տեղավորելով հյուրանոցում և հոգալով սննդի հետ կապված ծախսերը:
 
Քուվեյթում մնացած ՀՀ քաղաքացիները մշտապես կապի մեջ են ՀՀ դեսպանության հետ:
 
ՀՀ դեսպանության թեժ գծին ստացվում են իրավիճակով պայմանավորված հարցերով զանգեր, քաղաքացիներին տրվում են համապատասխան աջակցություն և ուղղորդումներ՝ ըստ անհրաժեշտության։ 
 
Հյուպատոսական ծառայությունները մատուցվում են բնականոն ռեժիմով»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր