00:00:00

Մարտի 8-ի ցերեկը մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում, բայց ջերմաստիճանը կնվազի

15:13, 07 մարտ 2026 Հասարակություն

Երևանում մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը և առավոտյան սպասվում են տեղումներ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 8-ի ցերեկը, 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մարտի 7-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 8-9-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Մարտի 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը մարտի 7-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, մարտի 9-12-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր