00:00:00

Անակնկալ բացահայտում. Էդուարդ Սպերցյանը գաղտնի երկարաձգել է պայմանագիրը Կրասնոդարի հետ

13:15, 07 մարտ 2026 Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ռուսական «Спорт-Экспресс» (СЭ) պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր գործակալ չունենալու և ակումբի հետ գործող պայմանագրի ժամկետների մասին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

Հայ ֆուտբոլիստը անսպասելիորեն բացահայտել է, որ արդեն իսկ նոր, երկարաժամկետ պայմանագիր է կնքել «ցուլերի» հետ, թեև այդ մասին մինչ օրս պաշտոնապես չէր հայտարարվել։

— Ո՞վ է վարում քո գործերը, եթե գործակալ չունես։ Ընտանիքի՞դ անդամները։

— Այո։ Կամ նրանք են զբաղվում, կամ էլ անմիջապես ակումբի հետ են շփվում։

— Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ պայմանագիրդ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

— Ես երկարաձգել եմ այն մինչև 2029 թվականը, պարզապես այդ մասին դեռ պաշտոնական նորություններ չեն եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր