00:00:00

Երևանում շենքի շինհրապարակում հայտնաբերվել է 49-ամյա ամրանագործի մարմինը

19:02, 03 մարտ 2026 Պատահարներ

Այսօր՝ մարտի 3-ին, Երևանում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Գոգոլի 23 հասցեում՝ շինհրապարակում, տղամարդու դի կա։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները՝ հատկապես կարևոր գործերով ավագ համայնքային ոստիկան Հակոբյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ նշված հասցեում նորակառույց շենքի շինհրապարակում ամրան գործելու ընթացքում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Նվեր Դ.-ն մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել։

Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների անվտանգությունը չպահպանելու, որն առաջացրել է մարդու մահ, հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված շինհրապարակում, որպես ամրանագործ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր