00:00:00

«Դատաստանի օրվա ռադիոկայանում» հնչել է երրորդ ազդանշանը

19:13, 02 մարտ 2026 Հասարակություն

«Դատաստանի օրվա ռադիոկայանում» հնչել է երրորդ ազդանշանը: Համապատասխան հաղորդագրությունը արձանագրվել է երկուշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 14:40-ին, հաղորդում է «УВБ-76 логи» թելեգրամյան ալիքը, որը հետևում է կայանի ակտիվությանը։

Ավելի վաղ «УВБ -76 логи» թելեգրամյան ալիքը ձայնագրել էր «Долгогривый» և «Дегазатор» հաղորդագրությունները համապատասխանաբար Մոսկվայի ժամանակով 12:33-ին և Մոսկվայի ժամանակով 14:02-ին։

УВБ -76-ը 1970-ականներին ստեղծված ռազմական ռադիոկայան է։ Այն հիմնականում հեռարձակում է կարճ դժժացող ազդանշան, այդ իսկ պատճառով այն երբեմն «Դժժան» են անվանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր