Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։
Ավելի վաղ Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ այսօր ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ կրակոցների հետևանքով զինվոր է մահացել։ Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ 19-ամյա Նարեկ Հակոբյանն է։ Ենթադրյալ կասկածյալի ինքնությունը հայտնի է և նա հայտնաբերվել է։