00:00:00

Խոշոր հրդեհ Արարատի մարզի Ռանչպար գյուղում․ մոտ 4000-ից ավելի խոտի հակերում առաջացած կրակը տեսանելի է մի քանի կմ-ից

22:26, 25 փետրվար 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ փետրվարի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռանչպար գյուղում կուտակված անասնակեր է այրվում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Մասիսի և Արտաշատի հրշեջ փրկարարական ջոկատներից՝ մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները և անասնակերի տերը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, ավագ պարեկ Արթուր Քարամյանի և պարեկ Նարեկ Հակոբյանի գլխավորությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն հրշեջները արդեն մի քանի ժամ է փորձում են մարել կրակը։ Նրանց հաջողվել է կանխել կրակի տարածումը, հակառակ դեպքում ամբողջ տարածքը պատված էր չոր խոտով և եթե չկանխեին կրակի տարածումը այն ավելի մեծ հատված կընդգրկեր։ Կրակն ու ծուխն էլ տեսանելի է գյուղի տարբեր ծայրերից։

Այս պահին հրշեջները շարունակում են իրենց աշխատանքը, անգամ օգտագործում են գյուղատնտեսական գործիք՝ եղան։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ Մասիս խոշորացված համայնքում նման դեպքեր էին տեղի ունենում հրշեջներին շատ արագ օգնության էր հասնում Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը՝ իր աշխատակազմով և դեպքի վայրեր էր նրա կողմից բերվում ջրատարներ, ինչը ավելի էր հեշտացնում հրշեջների աշխատանքը ու տրակտորներ, որը նույնպես հրշեջները օգտագործում էին կրակի օջախներ հայտնաբերելու համար, մինչ դեռ այսօր Մասիսի քաղաքապետարանից ոչ ոք չկա, ինչպես նաև Ռանչպար բնակավայրի վարչական ղեկավարի աշխատակազմից ու այստեղ երևում է Դ․ Համբարձումյանի տեղը։ 

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է անասնագոմի և խոտի սեփականատերերի ինքնությունը, ինչպես նաև ինչ հանգամանքներում է կրակը բռնկվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր