00:00:00

Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում

16:48, 24 փետրվար 2026 Հասարակություն

Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Հրազդանի, Սևանի, Գավառի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղու, իսկ Աբովյանի տարածաշրջանում՝ անձրև։

Արթիկի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում։

Դիլիջանի ոլորաններում և Մեղրիի լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր