00:00:00

Դպրոցում ռումբի «առկայության» մասին կեղծ ահազանգ է ստացվել

19:47, 23 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր, ժամը 13։00-ի սահմաններում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դպրոցում տարհանում է իրականացվել, իսկ մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է։ 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ իրավապահները պարզել են ահազանգի հեղինակի ինքնությունը։

Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր