Հայաստանի տնտեսության ամենադինամիկ ճյուղերից մեկը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, վերջին շրջանում անկում է ապրում: Պատճառը, ըստ փորձագետների, կառավարության ձեռքերը ծալած նստելն է: «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանն առաջարկում է ոլորտը դուրս բերել ճգնաժամից: Նրա խոսքով՝ իշխանությունները սխալմամբ կարծում էին, թե ռուսաստանցիների ներհոսքը հավերժ է լինելու: «Նրանք ոչինչ չարեցին մասնագետներին այստեղ պահելու համար: Արդյունքը տեսանելի է. 2024-ին 13%-ով կրճատվեց աշխատողների թիվը: Սա ահազանգ է»,- նշում է Կարապետյանը: