00:00:00

Սևան-Երևան ավտոճանապարհին «ԳԱԶ 53»-ը վրшերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից իջած 2 քաղաքացու և բшխվել «Mercedes»-ին․ կան վիրшվորներ

14:10, 22 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 22-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 117 կմ հատվածում 43-ամյա Աշոտ Մ․-ն իր վարած «ԳԱԶ 53» մակնիշի ավտոքարշակով վրաերթի է ենթարկել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից այդ պահին իջած 20-ամյա Հրայր Ի․-ին և 35-ամյա Եղիազար Հ․-ին և բախվել «Mercedes»-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր