00:00:00

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա

13:16, 22 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։15-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37 կմ հատվածում բախվել են «Nissan Rogue» մակնիշի և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է, իսկ «Nissan Rogue»՝ կողաշրջվել։

Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորների մի մասին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր