00:00:00

Խոշոր ավտովթար՝ Երևանում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է

16:06, 21 փետրվար 2026 Պատահարներ

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Բախվել են «Jeep Compass» և «Toyota RAV4» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս է, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ, իսկ անչափահասը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով «Jeep Compass»-ը գլխիվայր շրջվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր