00:00:00

Վանաձորում հսկայական եղևնու տապալվելուց վնասվել են ավտոմեքենաներն ու գազախողովակը

18:19, 19 փետրվար 2026 Հասարակություն

Այսօր՝ փետրվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքում՝ Թումանյան 3/1 հասցեի մոտակայքում, հսկայական եղևնին արմատից կոտրվել ու տապալվել է, հաղորդում է Shamshyan.com-ը։

 

Տապալման հետևանքով վնասվել են կայանված 2 տրանսպորտային միջոցներ, էլեկտրական մալուխներ և գազատար խողովակը։

Բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցները՝ քաղաքապետի  պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ և «Գազպրոմ Արմենիա»-ի Վանաձորի գազի վթարային ծառայության աշխատակիցները։

Դեպքի մասին չգիտես ինչու ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը ժամեր անց է նոր նպատակահարմար գտել տեղեկությունը փոխանցել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն, ապա ժամանած փրկարարներին տեղում հայտնել են, որ էլ նրանց կարիքն այլևս չկա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր