Այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ, գրում է Shamshyan.com-ը։
Պարզվել է, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել է Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ինքնաձիգից և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման դանակ, Լեքսուս, որի վրա առկա են կրակոցի հետքեր։