00:00:00

Մայր Աթոռում կատարվել է Արևագալի ժամերգություն՝ հանդիսապետությամբ Վեհափառ Հայրապետի. Լուսանկարներ

13:32, 18 փետրվար 2026 Հասարակություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է արևագալի ժամերգությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։

Մեծ Պահքի ընթացքում հայ եկեղեցիներում Առավոտյան եւ Գիշերային ժամերգությունների հետ միասին կատարվում է նաեւ Արեւագալի Ժամերգություն:

Նախկինում Արեւագալի ժամերգությունն Առավոտյան ժամերգության մի մասն էր կազմում: Այն խորհրդանշում է Քրիստոսի հարությունը եւ նրա երեւալը աշակերտներին: Ժամերգությունը կատարվում է արեւագալին եւ նույնացվում Քրիստոսի հարության հետ: Այս ժամերգությունը հաստատել է Եզր I (630-641թթ) Կաթողիկոսը, իսկ XII դարում այն հարստացվել է սուրբ Ներսես Շնորհալու շարականներով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր