Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը։
Այսպես՝ փետրվարի 9-ից 15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 628 դեպք, որից 162-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 57, փլուզման, թունավորման՝ 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, ուժեղ քամու՝ 2-ական, քարաթափման՝ 12, առատ ձյան, ինքնասպանության փորձի՝ 4-ական, ձնաբքի՝ 7, մերկասառույցի՝ 16, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 56, կեղծ ահազանգի՝ 8, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 177, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 20, հրդեհի կեղծ կանչի՝ 19, 238 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 207 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 307 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 230 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 88, զոհվել՝ 11 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 9 մարդ: