Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սկսվել է Մեծ Պահքը՝ մեծ ճանապարհորդություն, որի նպատակակետն է Մեծ տոնը՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը։
Այս ճանապարհորդության մեջ մտնելուց առաջ պետք է պատրաստվել։
Օրացույցի մեջ առաջին չորեքշաբթի օրվա համար Տոնացույցն ունի հետևյալ ցուցումը. «Այսօր սկիզբն արա կատարել զկարգ Ապաշխարութեան», ուստի Արագածոտնի թեմը հրավիրում է բոլորին մասնակցելու «Մեղավորներին ապաշխարության կանչելու» հոգենորոգ կարգին։
Կարգը կկատարվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ եկեղեցում, սկիզբը՝ ժամը 19։00։