00:00:00

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ՝ ազատազրկված անձանց մասնակցությամբ

18:41, 16 փետրվար 2026 Հասարակություն

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների ինքնագործ մշակութային միավորման նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների աջակցությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղը։

 

Մրցույթն իրականացվել է իրական խաղի բոլոր կանոններին համապատասխան։ Խաղի հարցերն ուղարկվել էին Արդարադատության նախարարությունից, Պրոբացիայի ծառայությունից, հասարակական կազմակերպություններից, տարբեր մշակութային միություններից, մյուս քրեակատարողական հիմնարկներից, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ կազմակերպություններից և անհատներից, ինչի շնորհիվ մրցույթն առանձնացել է բովանդակային բազմազանությամբ և բարձր մրցակցային մակարդակով։ Խաղը վարել է ինքնագործ մշակութային միավորման նախագահ, դատապարտյալ Մուշեղ Մխիթարյանը։

 

Միջոցառմանը ներկա են եղել Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, Ծառայության կենտրոնական մարմնի ներկայացուցիչներ, հիմնարկի վարչակազմը և այլ հյուրեր։

 

Դրսևորելով թիմային աշխատանք, արագ կողմնորոշվելու և վերլուծելու կարողություն՝ դատապարտյալների թիմը գրանցել է վստահ հաղթանակ՝ 17։1 հաշվով։ Խաղի ավարտին մրցանակներ են հանձնվել լավագույն հարցի հեղինակին և լավագույն խաղացողին։

 

Նման նախաձեռնությունները նպաստում են ազատազրկված սոցիալական հմտությունների ամրապնդմանը, դրական վարքագծի խթանմանը և ազատ ժամանակի օգտավետ անցկացմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր