00:00:00

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով

14:46, 15 փետրվար 2026 Հասարակություն

Երևան քաղաքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Փետրվարի 19-ին սպասվում է անձրև։

 

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Փետրվարի 18-19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

 

Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում․ փետրվարի 15-ի ցերեկը, 16-19-ին՝ 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք՝ ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ի ցերեկը, 16-18-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր