Փետրվարի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։
Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ջուջևան-Ոսկեպար-Բաղանիս ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Սևանի, Ճամբարակի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։
Կոտայքի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր։
Արթիկի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։