00:00:00

Ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

11:41, 10 փետրվար 2026 Հասարակություն

Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը շրջանների մեծ մասում, 11-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 10-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտում ձնախառն անձրևի և անձրևի, փետրվարի 10-ի լույս 11-ի գիշերը ողջ հանրապետությունում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Փետրվարի 10-ի ցերեկը և 11-ի գիշերը տեղումներն առանձին վայրերում կլինեն զգալի։ Լեռնային առանձին գոտիներում սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 10-11-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ։

Փետրվարի 11-ի առավոտյան ժամերին առանձին ավտոճանապարհներին սպասվում է նաև մերկասառույց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր