00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրիի Խանոյան և Մանդալյան փողոցներում գտնվող տներում բռնկված հրդեհը

19:14, 09 փետրվար 2026 Պատահարներ

Փետրվարի 9-ին, ժամը 14։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Արմենյան փողոցում գտնվող ծննդատան մոտակայքում այրվում է տուն։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Խանոյան և Մանդալյան փողոցներում գտնվող երեք տների տանիքներում։

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ շտապօգնության աշխատակիցները երկու բնակչի տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:36-ին, մարվել՝ 16:17-ին: Այրվել են Խանոյան և Մանդալյան փողոցներում գտնվող երեք տների տանիքները՝ մոտ 100 քմ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր