Այսօր՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:10-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 47-ամյա Արման Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի Մարգահովիտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով 16 տարեկան է, տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորի ինքնությունը։