00:00:00

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ՀՀ ՊՆ փոխգնդապետի «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը

13:04, 08 փետրվար 2026 Պատահարներ

Երեկ՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում  Թևոսյան փողոցից դեպի Ջրվեժ տանող ճանապարհին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով «Mercedes»-ի վարորդը ծառայում ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում և կոչումով փոխգնդապետ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր