00:00:00

Բուք, ձյուն. Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

10:48, 08 փետրվար 2026 Հասարակություն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Ջերմուկի խաչմերուկից Կապան ավտոճանապարհը (ձյուն) և Վարդենյաց լեռնանցքը (բուք, ձյուն) փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի, Վայքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր